Իրակլի Ղարիբաշվիլին մասնակցել է համաշխարհային առաջնորդների «Բանակցություններ նոր էներգետիկ իրականության շուրջ» քննարկմանը
Իրակլի Ղարիբաշվիլին մասնակցել է համաշխարհային առաջնորդների «Բանակցություններ նոր էներգետիկ իրականության շուրջ» քննարկմանը

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին մասնակցել է Դավոսի տնտեսական ֆորումի շրջանակներում անցկացված համաշխարհային տնտեսական առաջնորդների՝ «Բանակցություններ նոր էներգետիկ իրականության շուրջ» քննարկմանը։ Նշված տեղեկությունը տարածում է կառավարության վարչակազմը։

Նրանց տեղեկություններով, քննարկումն անցել է կլոր սեղանի ձևաչափով։

Կառավարության վարչակազմի փոխանցմամբ՝ քննարկմանը մասնակցող առաջնորդները քննարկել են աշխարհում էներգետիկ ճգնաժամի պատճառները և առկա մարտահրավերը հաղթահարելու ուղիները։