Իրակլի Ղարիբաշվիլին մասնակցել է Դավոսի համաշխարհային տնտեսական ֆորումի հիմնադրի կազմակերպած ավանդական ընդունելությանը
Իրակլի Ղարիբաշվիլին մասնակցել է Դավոսի համաշխարհային տնտեսական ֆորումի հիմնադրի կազմակերպած ավանդական ընդունելությանը

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին մասնակցել է Դավոսի Համաշխարհային տնտեսական ֆորումի հիմնադիր և գործադիր նախագահ, պրոֆեսոր Կլաուս Շվաբի և նրա կնոջ՝ Հիլդե Շվաբի կազմակերպած ավանդական ընդունելությանը։

Ընդունելությունն ավանդաբար անցկացվել է Դավոսում՝ ի պատիվ տնտեսական ֆորումի մասնակի և առաջատար ընկերությունների ղեկավարների։

Տեղեկությունը տարածում է Վրաստանի վարչապետի մամուլի ծառայությունը։