Իրակլի Ղարիբաշվիլին մասնակցել է Աբխազիայի օկուպացված տարածքից տեղափոխված, 1990-ականների զինված գործողությունների ժամանակ անհետ կորած զինվորականների և քաղաքացիական անձանց հոգեհանգստին
Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին կառավարության անդամների հետ միասին մասնակցել է Աբխազիայի օկուպացված տարածքից տեղափոխված, 1990-ականների զինված գործողությունների ժամանակ անհետ կորած զինվորականների և քաղաքացիական անձանց հոգեհանգստին։
Կառավարության ղեկավարը Սամեբայի տաճարում հարգանքի տուրք է մատուցել զոհերի հիշատակին և իր ցավակցությունը հայտնել ընտանիքի անդամներին։
Հայտնաբերված 23 անհայտ կորածներից 21-ը զինվորականներ են, 2-ը՝ քաղաքացիական անձինք։ Հաշտեցման և քաղաքացիական հավասարության հարցերով պետնախարարի գրասենյակի և Կարմիր Խաչի Միջազգային Կոմիտեի համագործակցությամբ առաջին անգամ նույնականացումն ու տեղափոխումը տեղի է ունեցել 2013 թվականին: Մինչ այժմ հայտնաբերվել է 604 մարդու աճյուն, որից 288-ը նույնականացվել է։
Տեղեկությունը տարածում է Վրաստանի վարչապետի մամուլի գրասենյակը։