Իրակլի Ղարիբաշվիլին լսել է հետախուզական ծառայության գործունեության 2022 թվականի զեկույցը
Իրակլի Ղարիբաշվիլին լսել է հետախուզական ծառայության գործունեության 2022 թվականի զեկույցը

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին հանդիպել է հետախուզական ծառայության ղեկավար Շալվա Լոմիձեի հետ։

Շալվա Լոմիձեն վարչապետին է ներկայացրել ծառայության գործունեության 2022 թվականի հաշվետվությունը։

Վարչապետը և հետախուզական ծառայության ղեկավարը քննարկել են 2023 թվականի ծրագրերն ու ծառայության զարգացման առաջնահերթությունները։ Կառավարության վարչակազմում կայացած հանդիպմանը քննարկվել են տարածաշրջանի աշխարհաքաղաքական իրավիճակը և անվտանգության մարտահրավերները։

Տեղեկությունը տարածում է Վրաստանի վարչապետի մամուլի գրասենյակը։