Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին տիկնոջ հետ ներկա է գտնվել Սուրբ Զատկի պատարագին։
Տոնական պատարագը Համայն Երրորդություն Մայր Տաճարում մատուցել է Վրաստանի կաթողիկոս-պատրիարք Իլիա երկրորդը, պատրիարքական գահի փոխանորդ, Սենակի և Չխորոծղուի միտրոպոլիտ Շիո Մուջիրիի, ավագ քահանաների և հոգևորականների հետ միասին։
Մինչ հանդիսավոր ժամերգության մեկնարկը Երրորդության տաճարում հավաքված միաբանությունը ունկնդրեց պատրիարքի ուղերձը։
Տաճարում կառավարության ղեկավարի հետ ներկա էին «Վրացական երազանք» կուսակցության նախագահ Իրակլի Կոբախիձեն, Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն, ինչպես նաև գործադիր և օրենսդիր իշխանությունների ներկայացուցիչներ։