Իրակլի Ղարիբաշվիլին կմասնակցի Վրաստան-Եվրամիություն Ասոցացման խորհրդի նիստին
Իրակլի Ղարիբաշվիլին կմասնակցի Վրաստան-Եվրամիություն Ասոցացման խորհրդի նիստին

Սեպտեմբերի 6-ին Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին կմասնակցի Վրաստան-Եվրամիություն Ասոցացման խորհրդի 7-րդ նիստին։

Կառավարական պատվիրակությունը՝ կառավարության ղեկավարի գլխավորությամբ, այսօր մեկնել է Բրյուսել։

Այցի ընթացքում կառավարության ղեկավարը կանցկացնի բարձր մակարդակի հանդիպումներ։

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի գլխավորած պատվիրակության կազմում են փոխվարչապետ, էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար Լևան Դավիթաշվիլին, արտաքին գործերի նախարար Իլիա Դարչիաշվիլին և կառավարության վարչակազմի ղեկավար Ռևազ Ջավելիձեն։