Իրակլի Ղարիբաշվիլին կմասնակցի Ռեջեփ Թայիփ Էրդողանի երդմնակալության արարողությանը
Իրակլի Ղարիբաշվիլին կմասնակցի Ռեջեփ Թայիփ Էրդողանի երդմնակալության արարողությանը

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին մեկնել է Թուրքիայի Հանրապետություն։ Այս մասին տեղեկությունը տարածում է Վրաստանի կառավարության վարչակազմը։

Նրանց տվյալներով՝ կառավարության ղեկավարը Անկարայում մասնակցելու է Թուրքիայի Հանրապետության ընտրված նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի երդմնակալության արարողությանը։

Ռեջեփ Թայիփ Էրդողանը տեղական ժամանակով ժամը 14:00-ին Թուրքիայի Ազգային մեծ ժողովում երդում կտա և կսկսի նախագահության նոր ժամկետը։ Նա մանդատը կստանա Թուրքիայի Ազգային մեծ ժողովի ժամանակավոր նախագահ Դեւլեթ Բահչելիից։

Երդումից հետո Էրդողանը ժամը 15:00-ին կայցելի Անիտքաբիր համալիր, որտեղ գտնվում է Մուստաֆա Քեմալ Աթաթուրքի դամբարանը։ Այնուհետև ժամը 17:00-ին նախագահական համալիրում կսկսվի երդմնակալության արարողությունը։ Արարողությունից հետո Էրդողանը հյուրերին ընթրելու է ընդունելու տեղական ժամանակով ժամը 19:00-ին։

Էրդողանի երդմնակալության արարողությանը ներկա կլինեն 78 երկրների բարձրաստիճան պաշտոնյաներ։