Իրակլի Ղարիբաշվիլին կմասնակցի ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության 27-րդ համաժողովի համաշխարհային առաջնորդների գագաթնաժողովին

17:07, 06.11.2022

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին կմասնակցի ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության 27-րդ համաժողովի համաշխարհային առաջնորդների գագաթնաժողովին, որը տեղի կունենա Եգիպտոսի Արաբական Հանրապետությունում՝ Շարմ էլ-Շեյխում։

Տեղեկությունը տարածում է կառավարության աշխատակազմի մամուլի ծառայությունը։

Նրանց տվյալներով՝ կառավարության ղեկավարը պատվիրակության հետ միասին մեկնել է Եգիպտոսի Արաբական Հանրապետություն, որի կազմում են արտաքին գործերի նախարար Իլիա Դարչիաշվիլին և կառավարության վարչակազմի ղեկավար Ռևազ Ջավելիձեն։

Կառավարության աշխատակազմի մամուլի ծառայությունից հայտնում են, որ վարչապետը կդիմի գագաթնաժողովին մասնակցող համաշխարհային առաջնորդներին և կկենտրոնանա կլիմայի փոփոխության հետևանքով առաջացած մարտահրավերների հաղթահարման ուղիների վրա։

Նմանատիպ