Իրակլի Ղարիբաշվիլին կմասնակցի Դավոսի համաշխարհային տնտեսական համաժողովին
Իրակլի Ղարիբաշվիլին կմասնակցի Դավոսի համաշխարհային տնտեսական համաժողովին

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին իր պատվիրակության հետ մեկնել է Շվեյցարիա, որտեղ կմասնակցի Դավոսի համաշխարհային տնտեսական համաժողովին։

Պլանային քննարկումներին նախատեսվում է վարչապետի ելույթը։

Այցի շրջանակներում կառավարության ղեկավարը երկկողմ հանդիպումներ կունենա։

Վարչապետի գլխավորած Վրաստանի պատվիրակության կազմում են փոխվարչապետ, էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար Լևան Դավիթաշվիլին, արտաքին գործերի նախարար Իլիա Դարչիաշվիլին և կառավարության վարչակազմի ղեկավար Ռևազ Ջավելիձեն։

Տեղեկությունը տարածում է վարչապետի մամուլի գրասենյակը։