Իրակլի Ղարիբաշվիլին Կատար կատարած այցի ընթացքում հանդիպել է Կատարի վարչապետի և ներքին գործերի նախարարի հետ
Իրակլի Ղարիբաշվիլին Կատար կատարած այցի ընթացքում հանդիպել է Կատարի վարչապետի և ներքին գործերի նախարարի հետ

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին Կատար կատարած այցի ընթացքում հանդիպել է Կատարի վարչապետի և ներքին գործերի նախարարի հետ:

Երկու երկրների միջև սերտ և արդյունավետ համագործակցությունը, տնտեսական և գործարար հարաբերությունների խորացումը Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի և Կատարի վարչապետի և ՆԳ նախարար շեյխ Խալիդ բեն Խալիֆա բեն Աբդուլ Ազիզ Ալ-թանի հանդիպման հիմնական թեման էր:

Նշվել է տարբեր ոլորտներում երկու երկրների արդյունավետ և հաջող համագործակցությունը։

Կողմերը պատրաստակամություն են հայտնել խորացնել տնտեսական և առևտրային հարաբերությունները։

Հանդիպման ավարտին Վրաստանի կառավարության և Կատարի Պետության կառավարության միջև ստորագրվել է երկու համաձայնագիր՝ ներդրումների փոխադարձ խրախուսման և պաշտպանության և Վրաստանի կառավարության և Կատարի կառավարության միջև տնտեսական, առևտրատեխնիկական համագործակցության վերաբերյալ։

Իրակլի Ղարիբաշվիլին շնորհակալություն է հայտնել շեյխ Խալիդ բեն Խալիֆա բեն Աբդուլ Ազիզ Ալ Թանիին սերտ համագործակցության և հյուրընկալության համար։

Տեղեկությունը տարածում է Վրաստանի վարչապետի մամուլի ծառայությունը։