Իրակլի Ղարիբաշվիլին իր վշտակցությունն է հայտնում բանաստեղծ Ռեզո Ամաշուկելիի մահվան կապակցությամբ
Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին իր վշտակցությունն է հայտնում բանաստեղծ Ռեզո Ամաշուկելիի մահվան կապակցությամբ։
Իրակլի Ղարիբաշվիլին ցավակցում է Ամաշուկելիի ընտանիքին։
«Ինձ շատ վշտացրեց ականավոր բանաստեղծ Ռեզո Ամաշուկելիի մահը։ Հայրենիքի ու մարդու հանդեպ սիրով լցված նրա ինքնատիպ ձեռագրով ստեղծված պոեզիան մեր գրականության ամենակարեւոր ձեռքբերումն է։ Միևնույն ժամանակ նա իր երկրի լավագույն քաղաքացին էր։ Խորհրդային ժամանակներից մինչև կյանքի վերջին րոպեն պարոն Ռեզոյի հասարակական անզիջում դիրքը օրինակելի է բոլորիս համար։
Ես իմ զորակցությունն ու անկեղծ ցավակցությունն եմ հայտնում պարոն Ռեզոյի ընտանիքին և համայն Վրաստանին այս դժվարին ժամանակներում», – ասված է Ղարիբաշվիլիի հայտարարության մեջ։
85 տարեկանում մահացել է բանաստեղծ Ռեզո Ամաշուկելին։