Իրակլի Ղարիբաշվիլին իր ցավն է հայտնում Օթար Իոսելիանիի մահվան կապակցությամբ
Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին ցավ է հայտնել վրացի կինոռեժիսոր Օթար Իոսելիանիի մահվան կապակցությամբ։
«Խորը վշտով եմ ապրում վրացի մեծագույն կինոռեժիսոր, վրաց արվեստի վաստակավոր գործիչ և ժողովրդական արտիստ Օթար Իոսելիանիի մահը։ Օթար Իոսելիանին ուներ իր ոճը, որը բնորոշ է միայն մեծ ռեժիսորներին։ Նրա ֆիլմերը բազմաթիվ միջազգային ճանաչումներ են բերել մեր երկրին։ Ցավակցում եմ բոլորին՝ ընտանիքին, հեռուստադիտողին, ընկերներին ու գործընկերներին»,- սոցցանցում գրել է Իրակլի Ղարիբաշվիլին։
89 տարեկանում մահացել է վրացի կինոռեժիսոր, Վրաստանի ժողովրդական արտիստ, վրացական արվեստի վաստակավոր գործիչ Օթար Իոսելիանին։