Իրակլի Ղարիբաշվիլին իր ցավն է հայտնում Գազիանթեփում տեղի ունեցած ողբերգական միջադեպի համար
Այս դժվարին պահին Վրաստանը կանգնած է թուրք եղբայրների և քույրերի կողքին,- այս մասին «Twitter»-ում գրում է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին։
Կառավարության ղեկավարն իր ցավն է հայտնում Գազիանթեփում տեղի ունեցած ողբերգական դեպքի կապակցությամբ.
«Շատ տխրեցի Գազիանթեփի մայրուղու վրա տեղի ունեցած ողբերգական վթարի մասին լուրն իմանալիս։ Մեր խորին ցավակցությունն ենք հայտնում զոհվածների ընտանիքներին և հարազատներին, իսկ վիրավորներին մաղթում ենք շուտափույթ ապաքինում։ Այս դժվարին պահին Վրաստանը կանգնած է թուրք եղբայրների ու քույրերի կողքին»,- ասել է վարչապետը։
Թուրքիայի Գազիանթեփ քաղաքում օգոստոսի 20-ին տեղի ունեցած վթարի հետևանքով զոհվել է 16, վիրավորվել՝ 22 մարդ։ Ավտովթարը տեղի է ունեցել Տարսուս-Ադանա-Գազիանթեփ ավտոճանապարհին։