Իրակլի Ղարիբաշվիլին իր ցավն է հայտնել Վրաստանի ժողովրդական արտիստ Թեյմուրազ Գոցաձեի մահվան կապակցությամբ
Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին ցավ է հայտնել Վրաստանի ժողովրդական արտիստ Թեյմուրազ Գոցաձեի մահվան կապակցությամբ։
«Խոր վշտով եմ ապրում ականավոր նկարիչ Թեյմուրազ Գոցաձեի մահը։ Պարոն Թեյմուրազի յուրահատուկ ձեռագիրը նրան առանձնահատուկ տեղ է հատկացրել վրաց գեղանկարչության պատմության մեջ։ Հատկապես ուշագրավ է նրա բեղմնավոր աշխատանքը ժամանակակից կերպարվեստի զարգացման և արվեստագետների նոր սերունդների կրթության գործում։
Իմ անկեղծ ցավակցությունն ու զորակցությունն եմ հայտնում պարոն Թեյմուրազի ընտանիքին, հարազատներին, գործընկերներին և մեր ողջ հասարակությանը»,- ասված է Վրաստանի վարչապետի ցավակցական հեռագրում։
82 տարեկանում մահացել է վրացի նկարիչ, Վրաստանի ժողովրդական նկարիչ Թեյմուրազ Գոցաձեն։