Իրակլի Ղարիբաշվիլին իր ցավն է հայտնել ծանրորդ Ռաֆայել Չմշկյանի մահվան կապակցությամբ
Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին իր ցավն է հայտնում անվանի ծանրորդ Ռաֆայել Չմշկյանի մահվան կապակցությամբ։
Իրակլի Ղարիբաշվիլին իր ցավակցությունն է հայտնում Ռաֆայել Չմշկյանի ընտանիքի անդամներին և հարազատներին։
«Նրա մարզական նվաճումները Ռաֆայել Չմշկյանին դարձրին վրացական սպորտի իսկական լեգենդ, համաշխարհային ծանրամարտի կարկառուն դեմքերից մեկը։
Իմ անկեղծ ցավակցությունն ու զորակցությունն եմ հայտնում պարոն Ռաֆայելի ընտանիքի անդամներին և հարազատներին»,- ասված է վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի հայտարարության մեջ։
Սեպտեմբերի 25-ին, 93 տարեկան հասակում մահացել է օլիմպիական չեմպիոն Ռաֆայել Չմշկյանը։