Իրակլի Ղարիբաշվիլին իր ցավն է հայտնել Նոդար Նաթաձեի մահվան կապակցությամբ
Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին ցավ է հայտնել Նոդար Նաթաձեի մահվան կապակցությամբ։
«Ես ցավում եմ վրացի լեզվաբան, քաղաքական-հասարակական գործիչ Նոդար Նաթաձեի մահվան կապակցությամբ։ Նա իր առանձնահատուկ հետքն է թողել անկախ Վրաստանի պետական վերակառուցման ճանապարհին և անձնական նշանակալի ներդրում է ունեցել այդ մեծ գործում՝ ստորագրելով Վրաստանի անկախության վերականգնման ակտը։
Նոդար Նաթաձեն մարդ էր, ով մինչև կյանքի վերջ հավատարիմ մնաց իր սկզբունքներին, ուստի օրինակ կհանդիսանա շատ սերունդների համար։ Ցավակցում եմ նրա ընտանիքին ու հարազատներին»,- ասված է Իրակլի Ղարիբաշվիլիի ցավակցական հեռագրում։
93 տարեկանում մահացել է գրականագետ, լեզվաբան, Վրաստանի Հանրապետության առաջին գումարման Գերագույն խորհրդի պատգամավոր, Վրաստանի անկախության վերականգնման մասին ակտը ստորագրողներից Նոդար Նաթաձեն։