Իրակլի Ղարիբաշվիլին իր ցավակցությունն է հայտնել Թուրքիայի կառավարությանը՝ Բարթինիի հանքավայրում պայթյունի հետեւանքով տասնյակ մարդկանց մահվան կապակցությամբ
Վրաստանի վարչապետն արձագանքել է Թուրքիայի Բարթինի նահանգի հանքահորում պայթյունի ժամանակ տեղի ունեցած ողբերգությանը։
«Մեզ շատ ցավ է պատճառել Թուրքիայի Բարթին նահանգում ածխահանքի պայթյունի մասին լուրը։ Այս դժվարին պահին մենք կանգնած ենք զոհվածների հարազատների, վիրավորների և փրկարարական աշխատանքների մասնակիցների կողքին։ Մենք մեր անկեղծ ցավակցությունն ու զորակցությունն ենք հայտնում Թուրքիայի ժողովրդին ու կառավարությանը»,- ասված է վարչապետի «Twitter»-ի պաշտոնական էջում հրապարակված հայտարարության մեջ։
Հոկտեմբերի 14-ին պայթյուն է որոտացել Բարթինի նահանգում գտնվող հանքում։ Պայթյունի պատճառը դեռևս հայտնի չէ։ Որոնողափրկարարական աշխատանքներին ներգրավված է 150 մարդ։