Իրակլի Ղարիբաշվիլին Իլհամ Ալիևին ուղեկցել է Թբիլիսիի միջազգային օդանավակայանից

22:09, 24.10.2022

Ավարտվել է Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևի աշխատանքային այցը Վրաստան։

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին Իլհամ Ալիևին ուղեկցել է Թբիլիսիի Շոթա Ռուսթավելիի անվան միջազգային օդանավակայանից։

Ադրբեջանի Հանրապետության նախագահը կառավարական պատվիրակության հետ միասին այսօր այցելել է Վրաստան։ Այցի շրջանակներում կայացել է Վրաստանի վարչապետի և Ադրբեջանի նախագահի դեմ առ դեմ հանդիպում, որից հետո Իրակլի Ղարիբաշվիլին և Իլհամ Ալիևը հայտարարություններ են արել լրատվամիջոցների համար։

Նմանատիպ