Իրակլի Ղարիբաշվիլին հունիսի 28-30-ը կմասնակցի Մադրիդում կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին
Իրակլի Ղարիբաշվիլին հունիսի 28-30-ը կմասնակցի Մադրիդում կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին հունիսի 28-30-ը կմասնակցի Մադրիդում կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին։

Այս մասին տեղեկությունը տարածում է վարչապետի մամուլի ծառայությունը։

Ըստ նրանց՝ հունիսի 20-21-ը նախատեսված է վարչապետի այցը Կատարի բարձր մակարդակի տնտեսական ֆորումին։

Համապատասխան պանելային քննարկմանը վարչապետը հանդես կգա ելույթով։