Իրակլի Ղարիբաշվիլին հրաժեշտի հանդիպում է անցկացրել Հուբերտ Քնիրշի հետ
Իրակլի Ղարիբաշվիլին հրաժեշտի հանդիպում է անցկացրել Հուբերտ Քնիրշի հետ

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին հրաժեշտի հանդիպում է ունեցել Վրաստանում Գերմանիայի արտակարգ և լիազոր դեսպան Հուբերտ Քնիրշի հետ։

Վարչապետի մամուլի ծառայությունից հայտնում են, որ կողմերը քննարկել են Վրաստան-Գերմանիա հարաբերությունները։ Կառավարության ղեկավարը շնորհակալություն է հայտնել դեսպանին սերտ և ակտիվ համագործակցության համար և հաջողություններ մաղթել հետագա գործունեության մեջ։

«Ընդգծվել է Վրաստանի և Գերմանիայի միջև արդյունավետ համագործակցությունը՝ ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ ձևաչափերով, և նշվել է դեսպանի անձնական ներդրումը այս հարաբերությունների ամրապնդման գործում։

Կառավարության ղեկավարը շնորհակալություն է հայտնել գերմանական կողմին՝ Վրաստանի տարածքային ամբողջականությանն ու ինքնիշխանությանը, ինչպես նաև երկրի եվրոպական և եվրատլանտյան ինտեգրմանը ցուցաբերած ամուր աջակցության համար։

Ուշադրություն է դարձվել այն փաստին, որ Վրաստանի կառավարությունը փաստացի արդեն սկսել է իրականացնել Եվրոպական խորհրդի կողմից ներկայացված 12 առաջնահերթությունները՝ թեկնածուի կարգավիճակ ստանալու համար»,- ասվում է կառավարության մամուլի ծառայությունում։