Իրակլի Ղարիբաշվիլին հեռախոսազրույց է ունեցել Լեհաստանի վարչապետ Մատեուշ Մորավիեցկու հետ
Իրակլի Ղարիբաշվիլին հեռախոսազրույց է ունեցել Լեհաստանի վարչապետ Մատեուշ Մորավիեցկու հետ

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին հեռախոսազրույց է ունեցել Լեհաստանի վարչապետ Մատեուշ Մորավիեցկու հետ։

Կառավարության վարչակազմի մամուլի ծառայությունից հայտնում են, որ զրույցի ընթացքում քննարկվել են Արևելյան Եվրոպայում անվտանգության միջավայրը և Ուկրաինայում շարունակվող ռազմական գործողությունները։

«Իրակլի Ղարիբաշվիլին շնորհակալություն է հայտնել Մատեուշ Մորավեցկիին՝ Վրաստանի ինքնիշխանությանը, տարածքային ամբողջականությանը և Վրաստանի եվրոպական նկրտումներին աջակցելու համար։

Կառավարության ղեկավարն ասել է, որ Վրաստանը Եվրամիությանն անդամակցելու հայտ է ներկայացրել, և որ դաշնակիցների աջակցությունն այս գործընթացում վճռորոշ է։

«Իրակլի Ղարիբաշվիլին նշել է, որ Վրաստանը մեծ հույսեր է կապում այդ ճանապարհին բարեկամ Լեհաստանի աջակցության հետ»,- հայտնել են կառավարության վարչակազմի մամուլի ծառայությունում։