Իրակլի Ղարիբաշվիլին հեռախոսազրույց է ունեցել Բելգիայի Թագավորության վարչապետի հետ
Իրակլի Ղարիբաշվիլին հեռախոսազրույց է ունեցել Բելգիայի Թագավորության վարչապետի հետ

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին հեռախոսազրույց է ունեցել Բելգիայի Թագավորության վարչապետ Ալեքսանդր դե Կրոսի հետ։

Զրույցի հիմնական թեմաներն էին Վրաստանի կողմից ԵՄ-ին անդամակցելու պաշտոնական դիմումը և Ուկրաինայում շարունակվող ռազմական գործողությունները։

Վարչապետը ևս մեկ անգամ ողջունել է Եվրամիության խորհրդի որոշումը, ըստ որի՝ Եվրահանձնաժողովին խնդրվել է ուսումնասիրել Վրաստանի, Մոլդովայի և Ուկրաինայի ԵՄ-ին անդամակցելու հայտերը։

Իրակլի Ղարիբաշվիլին նշել է, որ դա լրացուցիչ դրդապատճառ է բարեփոխումների օրակարգն արագացնելու համար և Վրաստանն այդ ուղղությամբ ունի Բելգիայի Թագավորության և միջազգային գործընկերների ամուր աջակցության հույսը։

Հեռախոսազրույցի ընթացքում կողմերն ուշադրություն են դարձրել Ուկրաինայում ստեղծված իրավիճակին։ Ընդգծվել է միջազգային հանրության համատեղ ջանքերի կարևորությունը՝ հնարավորինս արագ դադարեցնելու ռազմական գործողությունները։

Տեղեկությունը տարածում է Վրաստանի վարչապետի մամուլի ծառայությունը։