Իրակլի Ղարիբաշվիլին հանդիպում է Եվրոպական խորհրդի նախագահ, Շառլ Միշելի հետ
Վարստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին, բրյուսել կատարած այցի շրջանակներում այսօր հանդիպում է, Եվրոպական խորհրդի նախագահ, Շառլ Միշելի հետ:
Նախագահ Միշելը, Վրաստանի կառավարության ղեկավարին հյուրընկալում է Եվրոպական խորհրդում:
Վրաստանի կառավարական պատվիրակությունը, վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի գլխավորությամբ Բրյուսել է մեկնել այսօր: Իրակլի Ղարիբաշվիլին կմասնակցի Եվրամիություն-Վրաստան ասոցացման խորհրդի վեցերրորդ նստաշրջանին: Խորհրդի նիստից հետո, տեղի կունենա վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի, Եվրամիության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերում գերագույն հանձնակատար Ժոզեֆ Բորելի և ընդլայնման և հարևանության քաղաքականության հարցերով եվրահանձնակատար Օլիվեր Վարհեյի համատեղ մամուլի ասուլիսը:
Մարտի 17-ին բարձր մակարդակի հանդիպումներ տեղի կունենան Եվրախորհրդարանում և ՆԱՏՕ-ում: Վրաստանի կառավարության ղեկավարին ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում կհյուրընկալի դաշինքի գլխավոր քարտուղար Ենս Սթոլթենբերգը: Հանդիպումից հետո տեղի կունենա Իրակլի Ղարիբաշվիլիի և Ենս Սթոլթենբերգի համատեղ մամուլի ասուլիսը: Նախատեսվում է նաև ՆԱՏՕ-Վրաստան հանձնաժողովի նիստ: