Իրակլի Ղարիբաշվիլին հանդիպել է Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի մոնիտորինգի կոմիտեի անդամներին
Իրակլի Ղարիբաշվիլին հանդիպել է Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի մոնիտորինգի կոմիտեի անդամներին

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին հանդիպել է Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի մոնիտորինգի կոմիտեի անդամների հետ:

Վարչապետի մամուլի ծառայության հաղորդմամբ, հանդիպմանը քննարկվել է Վրաստանի և Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի սերտ և արդյունավետ համագործակցությունը:

«Զրույցը վերաբերել է Վրաստանում առկա քաղաքական իրավիճակին և առաջիկա ՏԻՄ ընտրություններին: Նշվել է, որ Վրաստանի իշխանությունը պատրաստ է ապահովել, որ ընտրություններն անցկացվեն ազատ և արդար միջավայրում, և որ մի շարք հեղինակավոր միջազգային դիտորդական կազմակերպություններ արդեն հրավիրվել են ընտրությունների:

Վարչապետը շնորհակալություն է հայտնել Եվրոպայի խորհրդի մոնիտորինգի կոմիտեի համազեկուցողներին՝ Վրաստանում ժողովրդավարական բարեփոխումներին աջակցելու համար:

Հանդիպման ընթացքում քննարկվել են Վրաստանի օկուպացված տարածքներում ստեղծված ծանր իրավիճակը և շեշտվել է Եվրոպայի խորհրդի դերը հակամարտության խաղաղ կարգավորմանը աջակցելու գործում: Վարչապետը կարևորել է Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի ամուր աջակցությունը Վրաստանի ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը՝ միջազգայնորեն ճանաչված սահմաններում, և հայտարարել, որ Վրաստանի իշխանությունը մեծ նշանակություն է տալիս Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարի համախմբված զեկույցին – «Հակամարտությունը՝ Վրաստանում», ինչպես նաև խորհրդարանական վեհաժողովի կողմից ընդունված Վրաստանին սատարող բանաձևերին»,- նշված է վարչապետի մամուլի ծառայության տարածած տեղեկատվության մեջ:

Եվրոպայի խորհրդի մոնիտորինգի կոմիտեի պատվիրակության կազմում են Տիտուս Քորլաթեանը – համազեկուցող, Ռումինիայի «Սոցիալիստների ​​խումբը, Կլոդ Քեռնը – համազեկուցող, Ֆրանսիայի «Լիբերալների և դեմոկրատների դաշինք Եվրոպայի համար» և Բաս Քլեյն – Եվրոպայի խորհրդարանի մոնիտորինգի կոմիտեի քարտուղարության ղեկավարի տեղակալ: