Իրակլի Ղարիբաշվիլին հանդիպել է Եվրախորհրդում Վրաստանի նորանշանակ դեսպան Թամար Տալիաշվիլիի հետ
Իրակլի Ղարիբաշվիլին հանդիպել է Եվրախորհրդում Վրաստանի նորանշանակ դեսպան Թամար Տալիաշվիլիի հետ

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին հանդիպել է Եվրախորհրդում Վրաստանի նորանշանակ դեսպան Թամար Տալիաշվիլիի հետ։

Հանդիպմանը քննարկվել են Եվրոպայի հետ Վրաստանի ինտեգրման հեռանկարը և այս ուղղությամբ ընթացող գործընթացները։

Վարչապետը շնորհավորել է Թամար Տալիաշվիլիին ԵԽ-ում Վրաստանի ներկայացուցչի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ և հաջողություններ մաղթել հետագա գործունեության մեջ։

Հանդիպումը տեղի է ունեցել կառավարության աշխատակազմում։

Տեղեկությունը տարածում է Վրաստանի վարչապետի մամուլի գրասենյակը։