Իրակլի Ղարիբաշվիլին հանդիպել է Եվրախորհրդարանի սոցիալ-դեմոկրատական խմբակցության նախագահի հետ
Իրակլի Ղարիբաշվիլին հանդիպել է Եվրախորհրդարանի սոցիալ-դեմոկրատական խմբակցության նախագահի հետ

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին հանդիպել է Եվրախորհրդարանի սոցիալ-դեմոկրատական խմբակցության նախագահ, Իրաչե Գարսիային:

Եվրախորհրդարանում կայացած հանդիպմանը քննարկվել են Վրաստան-Եվրամիություն հարաբերությունների արդի հարցերը:

Վարչապետը նշել է, որ Վրաստանի իշխանությունները կարևոր քայլեր է ձեռնարկում երկրի եվրոպական ինտեգրման համար, հաջողությամբ իրականացնում է Ասոցացման համաձայնագիրը և նախատեսում է 2024 թվականին Եվրամիությանը լիիրավ անդամակցության պաշտոնական հայտ ներկայացնել:

Կառավարության ղեկավարը շնորհակալություն է հայտնել Եվրախորհրդարանին ՝ Վրաստանի եվրաինտեգրման գործընթացին, անվտանգությանը, ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը ակտիվ աջակցություն ցուցաբերելու համար:

Ուշադրություն է դարձվել նաև երկրում ընթացող քաղաքական գործընթացներին: Ընդգծվել է Եվրոպայի խորհրդի նախագահի նախաձեռնած միջնորդական գործընթացի կարևորությունը և այն կառուցողական, երկխոսության ռեժիմում անցկացնելու անհրաժեշտությունը: Վարչապետը վերահաստատեց Վրաստանի իշխանությունների պատրաստակամությունը, Եվրամիության աջակցությամբ շարունակվող երկխոսության համար, որը կնպաստի դեէսկալացիային և գործընթացը խորհրդարան տեղափոխելուն: