Իրակլի Ղարիբաշվիլին հանդիպել է Եվրախորհրդարանի պատվիրակության հետ
Իրակլի Ղարիբաշվիլին հանդիպել է Եվրախորհրդարանի պատվիրակության հետ

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին հանդիպել է Եվրախորհրդարանի արտաքին հարաբերությունների կոմիտեի (AFET) պատվիրակության հետ։ Կառավարության ղեկավարը սկզբում դեմ առ դեմ հանդիպում է ունեցել եվրոպացի պատգամավոր Դեյվիդ ՄքԱլիսթերի հետ, որից հետո բանակցությունները շարունակվել են ընդլայնված կազմով։

Վարչապետի մամուլի ծառայությունից հայտնում են, որ Իրակլի Ղարիբաշվիլին ողջունել է եվրոպացի պատգամավորների այցը Վրաստան և ընդգծել դրա կարևորությունը Վրաստանի՝ Եվրամիությանն անդամակցելու գործընթացում, ինչպես նաև տարածաշրջանում առկա իրավիճակի լույսի ներքո։

Վարչապետը նշել է, որ ցավալի է, որ Վրաստանի նկատմամբ կիրառվեց տարբերակված մոտեցում, երբ երկրին Մոլդովայի և Ուկրաինայի հետ մեկտեղ թեկնածուի կարգավիճակ չտրվեց, թեև Վրաստանի կառավարությունն արդեն փաստացի սկսել է իրականացնել 12 առաջնահերթությունները, որոնք ամրագրված են հունիսի 23-ին Եվրոպական խորհրդի որոշմամբ։

Հանդիպման ընթացքում ասվել է, որ Վրաստանը շարունակում է կատարել Ասոցացման համաձայնագրով (AA) և Խորը և Եվրամիության հետ համապարփակ ազատ առևտրի գոտու համաձայնագրով սահմանված պարտավորությունները:

Ասվել է, որ Վրաստանը մնում է Եվրամիության հուսալի գործընկերը և հավատարիմ ներդրողն ընթացիկ գործողություններում։

Զրույցում շոշափվել են Ուկրաինայում ընթացող ռազմական գործողությունները և ընդհանրապես տարածաշրջանում տիրող իրավիճակը, որն իր ազդեցությունն ունի Վրաստանի վրա։

Նաև ուշադրություն է դարձվել Սև ծովի անվտանգության խնդիրներին»,- ասված է վարչապետի մամուլի գրասենյակի տարածած հաղորդագրության մեջ։