Իրակլի Ղարիբաշվիլին հանդիպել է Ենս Ստոլթենբերգի հետ
Իրակլի Ղարիբաշվիլին հանդիպել է Ենս Ստոլթենբերգի հետ

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին հանդիպել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլթենբերգի հետ։

Վրաստանի կառավարության ղեկավարին Դաշինքի գլխավոր քարտուղարը հյուրընկալել է Բրյուսելում, ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում:

Հանդիպման ընթացքում քննարկվել են ՆԱՏՕ-Վրաստան հարաբերությունների օրակարգը և ինտեգրմանն ուղղված քայլերը։

Հանդիպման ընթացքում վարչապետն ընդգծել է, որ ՆԱՏՕ-ին անդամակցությունը, որին աջակցում է բնակչության ճնշող մեծամասնությունը, Վրաստանի արտաքին և անվտանգության քաղաքականության առաջնահերթ խնդիրն է։ Ուշադրության կենտրոնում է եղել Վրաստանի և Դաշինքի սերտ համագործակցությունը։

Նշվել է, որ Վրաստանն ունի բոլոր գործնական գործիքները ՆԱՏՕ-ին անդամակցելու համար, և կարևոր է ՆԱՏՕ-ին Վրաստանի անդամակցության վերաբերյալ քաղաքական որոշում պատրաստելը։ Հանդիպմանն ընդգծվել է, որ բոլոր պետություններն ունեն ինքնիշխան իրավունք՝ ընտրելու իրենց արտաքին քաղաքական կուրսը, և ՆԱՏՕ-ին Վրաստանի ինտեգրման գործընթացը հիմնված է հենց այդ սկզբունքի վրա։

Բանակցությունների ընթացքում քննարկվել է սևծովյան անվտանգության հարցերում ՆԱՏՕ-Վրաստան գործնական համագործակցությունը և հատկապես ընդգծվել է Սևծովյան տարածաշրջանի կայունության կարևորությունը ընդհանուր եվրատլանտյան անվտանգության ապահովման գործում։

Վարչապետը շնորհակալություն է հայտնել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարին և նրա դաշնակիցներին Վրաստանի ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և չճանաչման քաղաքականությանը ցուցաբերած ամուր աջակցության համար։ Իրակլի Ղարիբաշվիլին նշել է նաև Դաշինքի գլխավոր քարտուղարի անձնական ջանքերը ՆԱՏՕ-ին ինտեգրվելու հարցում Վրաստանի առաջընթացին աջակցելու գործում։ Հանդիպումից հետո Վրաստանի վարչապետն ու ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը հանդես են եկել համատեղ հայտարարություններով։

Տեղեկությունը տարածում է վարչապետի մամուլի ծառայությունը։