Իրակլի Ղարիբաշվիլին հանդիպել է Վրաստանում ԵՄ նոր դեսպանի հետ
Իրակլի Ղարիբաշվիլին հանդիպել է Վրաստանում ԵՄ նոր դեսպանի հետ

Վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին հանդիպել է Վրաստանում ԵՄ նոր դեսպան Պավել Հերչինսկու հետ։

Ներածական հանդիպմանը կողմերը քննարկել են Եվրամիության և Վրաստանի ասոցացման օրակարգի հիմնական ուղղությունները։

Նշվեց, որ Եվրախորհուրդը, Վրաստանին տալով եվրոպական հեռանկար, հաստատեց, որ Վրաստանի ապագան Եվրամիությունում է, և Եվրոպական խորհրդի որոշումը հիմք դրեց նոր փուլի, որը պետք է Վրաստանը հասցնի ԵՄ անդամակցությանը:

Իրակլի Ղարիբաշվիլիի խոսքով, Վրաստանն անմիջապես արձագանքել է Եվրոպական խորհրդի որոշմանը և ներկայացրել գործողությունների ծրագիր՝ Եվրամիության 12 առաջնահերթությունների կատարման համար։ Վարչապետը նշել է, որ առաջնահերթությունների հիման վրա ստեղծվել են աշխատանքային խմբեր, որոնցում ներգրավված են բոլոր համապատասխան շահագրգիռ կողմերը։

Հանդիպմանը նշվել է, որ Եվրամիության և Վրաստանի հարաբերությունները գտնվում են բարձր մակարդակի վրա, և Վրաստանը հաստատակամորեն գնում է եվրոպական ճանապարհով։ Վարչապետը շնորհակալություն է հայտնել ԵՄ նոր դեսպանին՝ Վրաստանի տարածքային ամբողջականությանն ու ինքնիշխանությանը ցուցաբերած անսասան աջակցության համար։ Իրակլի Ղարիբաշվիլին Պավել Հերչինսկուն հաջողություն է մաղթել հետագա աշխատանքում։