Իրակլի Ղարիբաշվիլին հանդիպել է Վրաստանում Ուկրաինայի դեսպան Իգոր Դոլգովին
Իրակլի Ղարիբաշվիլին հանդիպել է Վրաստանում Ուկրաինայի դեսպան Իգոր Դոլգովին

Վրաստանի պաշտպանության նախարար Իրակլի Ղարիբաշվիլին հանդիպել է Վրաստանում Ուկրաինայի արտակարգ եւ լիազոր դեսպան Իգոր Դոլգովին:

Հանդիպմանը կողմերը քննարկել են երկու երկրների պաշտպանական ու անվտանգության ոլորտում համագործակցության հարցերը:

Ըստ Պաշտպանության նախարարության, Իրակլի Ղարիբաշվիլին ուկրաինացի դիվանագետի հետ զրույցի ընթացքում շեշտը դրել է երկու երկրների ռազմավարական գործընկերության առկա ծրագրերի վրա: Բացի այդ, կողմերը քննարկել են Սևծովյան տարածաշրջանի անվտանգության խնդիրները:

Պաշտպանության նախարարի խոսքով, այս ուղղությամբ կարևոր է Վրաստանի եւ Ուկրաինայի միջեւ երկկողմ եւ բազմակողմ ձեւաչափերով համագործակցությունը: Իրակլի Ղարիբաշվիլին և Իգոր Դոլգովը քննարկել են նաև երկու երկրների ռազմական համագործակցության տարբեր հարցեր, այդ թվում՝ Վրաստանում նախատեսված միջազգային վարժանքներին ուկրաինացի զինծառայողների մասնակցության կարևորությունը, ռազմական կրթությունը, ինչպես նաև վիրավոր զինծառայողների վերականգնման ոլորտում շարունակական համագործակցությունը: