Իրակլի Ղարիբաշվիլին հանդիպել է Վրաստանում Թուրքիայի դեսպանի հետ
Իրակլի Ղարիբաշվիլին հանդիպել է Վրաստանում Թուրքիայի դեսպանի հետ

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին հանդիպել է Վրաստանում Թուրքիայի Հանրապետության դեսպան Ֆաթմա Ջերեն Յազգանի հետ։ Տեղեկությունը տարածում է վարչապետի մամուլի ծառայությունը։

Մամուլի ծառայության փոխանցմամբ՝ հանդիպման ընթացքում քննարկվել են երկու երկրների ռազմավարական գործընկերությունը և երկկողմ հարաբերություններում առկա դրական դինամիկան։ Կողմերի միջև քննարկվելիք հիմնական հարցերից էր թուրքական շուկայի բացումը և բարձրորակ GMP ստանդարտ դեղամիջոցների ներդրումը, ինչը զգալիորեն կնվազեցնի դեղերի գները Վրաստանում։ Ընդգծվել է, որ առկա տարածաշրջանային նախագծերը Վրաստանի և Թուրքիայի միջև արդյունավետ ռազմավարական համագործակցության, կայուն զարգացման և վստահելի գործընկերության վառ օրինակ են, որն իր հերթին երկրներին կբերի ավելի տնտեսական անկախություն, անվտանգություն և կայունություն։

Վարչապետը նշել է, որ հարեւան երկրների հետ արդյունավետ տարածաշրջանային համագործակցությունը անվտանգության, կայունության և կայուն զարգացման ճանապարհն է։ Պատրաստակամություն է հայտնվել հետագա խորացնելու համագործակցությունը, այդ թվում՝ քաղաքական և տնտեսական ոլորտներում։ Հանդիպման ընթացքում ուշադրություն է դարձվել բարձր մակարդակի ռազմավարական համագործակցության խորհրդի հերթական նիստին։

Բանակցությունների ընթացքում անդրադարձ է եղել նաև Վրաստանի և Թուրքիայի Հանրապետության միջև ազատ առևտրի համաձայնագրի իրականացմանն ուղղված հետագա քայլերին։ Նշվեց, որ համատեղ ջանքերը մեծ նշանակություն ունեն համաշխարհային համաճարակի մարտահրավերների հաղթահարման գործում, և հույս հայտնվեց, որ համաճարակի դեմ Վրաստանի և Թուրքիայի միջև սերտ համագործակցությունը կմնա օրակարգում։

Իրակլի Ղարիբաշվիլին շնորհակալություն է հայտնել թուրքական կողմին Վրաստանի տարածքային ամբողջականությանն ու ինքնիշխանությանը ցուցաբերած ամուր աջակցության համար։

Կառավարության ղեկավարն ընդգծել է դեսպանի նշանակալի ներդրումը երկու երկրների միջև երկկողմ հարաբերությունների զարգացման գործում։