Իրակլի Ղարիբաշվիլին հանդիպել է Վրաստանում Նորվեգիայի Թագավորության արտակարգ և լիազոր դեսպանի հետ
Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին հանդիպել է Վրաստանում Նորվեգիայի Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Բերգլիոտ Հովլանդի հետ։
Վարչապետի մամուլի ծառայությունից հայտնում են, որ կառավարության աշխատակազմում տեղի է ունեցել ներածական խորհրդակցություն։
Կառավարության ղեկավարը շնորհավորել է նորվեգացի դիվանագետին նշանակման կապակցությամբ և հաջողություններ մաղթել հետագա աշխատանքում։ Քննարկվել են Վրաստանի և Նորվեգիայի Թագավորության միջև առկա հարաբերությունները և համագործակցության ապագա հեռանկարները։
Վարչապետը հույս է հայտնել, որ նորանշանակ դեսպանի գործունեությունը էապես կնպաստի երկրների հարաբերությունները որակապես ավելի բարձր մակարդակի հասցնելուն։
Վարչապետը շնորհակալություն է հայտնել Նորվեգիայի Թագավորության դեսպանին Վրաստանի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը Նորվեգիայի Թագավորության կայուն աջակցության, ինչպես նաև չճանաչման քաղաքականության համար։ Նշվել է, որ Վրաստանը բարձր է գնահատում Նորվեգիայի երկարաժամկետ ներգրավվածությունը Վրաստանում՝ որպես խոշորագույն միջազգային դոնորներից մեկը։
Տեղեկությունը տարածում է Վրաստանի վարչապետի մամուլի գրասենյակը։