Իրակլի Ղարիբաշվիլին հանդիպել է Վրաստանում Նիդերլանդների Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Մելինե Առաքելյանի հետ
Իրակլի Ղարիբաշվիլին հանդիպել է Վրաստանում Նիդերլանդների Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Մելինե Առաքելյանի հետ

 

«Վրացական երազանք»-ի նախագահ Իրակլի Ղարիբաշվիլին հանդիպել է Վրաստանում Նիդերլանդների Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Մելինե Առաքելյանի հետ։

«Վրացական երազանք»-ի կենտրոնական գրասենյակում կայացած հանդիպմանը քննարկվել են Վրաստանի և Նիդերլանդների Թագավորության միջև համագործակցության հիմնական ուղղությունները։

Հանդիպման շրջանակներում հատուկ ուշադրություն է դարձվել Վրաստանի եվրաինտեգրման գործընթացին։ Կուսակցության նախագահը դեսպանին տեղեկացրել է այս ուղղությամբ ձեռնարկվող քայլերի մասին։

Կուսակցության նախագահը շնորհակալություն է հայտնել Նիդերլանդներին Վրաստանի տարածքային ամբողջականությանն ու ինքնիշխանությանը աջակցելու, ինչպես նաև դեկտեմբերին Վրաստանին ԵՄ-ի թեկնածուի կարգավիճակ տրամադրելու համար։

Հանդիպմանը քննարկվել են Վրաստանում ընթացող քաղաքական գործընթացները։

Տեղեկությունը տարածում է «Վրացական երազանք»-ը։