Իրակլի Ղարիբաշվիլին հանդիպել է Վրաստանում Իտալիայի դեսպանին
Իրակլի Ղարիբաշվիլին հանդիպել է Վրաստանում Իտալիայի դեսպանին

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին հանդիպել է Վրաստանում Իտալիայի Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Մասիմիլիանո Դ’Անտուոնոյին։

Վրաստանի կառավարության տրամադրած տեղեկատվության համաձայն՝ կառավարության ղեկավարը շնորհավորել է դիվանագետին նշանակման կապակցությամբ և հաջողություն մաղթել ներածական հանդիպմանը։

Իրակլի Ղարիբաշվիլին ընդգծել է, որ Իտալիան Վրաստանի հուսալի գործընկերն է, և երկու երկրները կապված են ընդհանուր եվրոպական արժեքներով։ Ուշադրություն է դարձվել Վրաստանին ԵՄ թեկնածու երկրի կարգավիճակ շնորհելու պատմական որոշման կարևորությանը, և նշվել է, որ երկիրը բարձր է գնահատում Իտալիայի կարևոր դերն այս գործընթացում։

Վարչապետը շնորհակալություն է հայտնել դիվանագետին Վրաստանի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը Իտալիայի կողմից ցուցաբերվող ամուր աջակցության համար։ Զրույցի ընթացքում շոշափվել է երկու երկրների միջև առկա կապերի հետագա խորացման կարևորությունը տարբեր առումներով, այդ թվում՝ տնտեսական և առևտրային ուղղություններով։ Քննարկվել են նաև Վրաստանի և Իտալիայի միջև առկա համագործակցությունը պաշտպանության, կրթության և մշակույթի ոլորտներում։

Ուշադրություն է դարձվել նաև Վրաստանի տնտեսության դրական ցուցանիշներին և երկրի բարենպաստ ներդրումային միջավայրին։ Կառավարության վարչակազմում կայացած հանդիպմանը մասնակցել է Իտալիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի տեղակալ Ֆաբիոլա Ալբանեզեն»,- ասված է Վրաստանի կառավարության տեղեկատվության մեջ։