Իրակլի Ղարիբաշվիլին հանդիպել է Վրաստանում Իսրայելի դեսպան Հադաս Մեյցադին
Իրակլի Ղարիբաշվիլին հանդիպել է Վրաստանում Իսրայելի դեսպան Հադաս Մեյցադին

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին հանդիպել է Վրաստանում Իսրայելի դեսպան Հադաս Մեյցադի հետ։ Տեղեկությունը տարածում է կառավարության մամուլի ծառայությունը։

Նրանց տվյալներով՝ կառավարության վարչակազմում տեղի ունեցած հանդիպմանը ուշադրություն է դարձվել Իսրայելի զարգացումներին։

«Հանդիպման ժամանակ Իրակլի Ղարիբաշվիլին ընդգծել է, որ Վրաստանի կառավարությունը դատապարտում է Իսրայել պետության եւ նրա քաղաքացիների դեմ իրականացված ահաբեկչությունը։

Դիվանագետը կառավարության ղեկավարին ներկայացրել է Իսրայելում տեղի ունեցող զարգացումների վերաբերյալ վերջին տեղեկությունները։ Վարչապետը իր վիշտն է հայտնել զոհվածների համար և կառավարության անունից ևս մեկ անգամ ցավակցություն հայտնել դեսպանին»,- հայտնել են Վրաստանի կառավարության մամուլի ծառայությունից։