Իրակլի Ղարիբաշվիլին հանդիպել է Վրաստանում Հայաստանի նորանշանակ դեսպանին
Իրակլի Ղարիբաշվիլին հանդիպել է Վրաստանում Հայաստանի նորանշանակ դեսպանին

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին հանդիպել է Վրաստանում Հայաստանի Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Աշոտ Սմբատյանի հետ։

Վարչապետի մամուլի ծառայությունից հայտնում են, որ ճանաչողական հանդիպմանն անդրադարձ է եղել երկու երկրների համագործակցությանը։ Նրանք քննարկել են Վրաստանի և Հայաստանի միջև առկա բարիդրացիական հարաբերությունները և ապագա համագործակցության հեռանկարները։

«Ուշադրություն է դարձվել տարածաշրջանում խաղաղության և կայունության կարևորությանը։ Նշվել է, որ Վրաստանը պատրաստ է շարունակել հաջող միջնորդությունը հարևան երկրների միջև։

Կառավարության ղեկավարը շնորհավորել է Աշոտ Սմբատյանին նոր պաշտոնում նշանակվելու կապակցությամբ և մաղթել հաջող աշխատանք»,- նշել են վարչապետի մամուլի ծառայությունից։