Իրակլի Ղարիբաշվիլին հանդիպել է Վրաստանում Ֆրանսիայի Հանրապետության դեսպան Դիեգո Կոլասի հետ
Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին հանդիպել է Վրաստանում Ֆրանսիայի Հանրապետության դեսպան Դիեգո Կոլասի հետ։
Կողմերը քննարկել են ԵՄ-ին անդամակցելու Վրաստանի հայտը և Ուկրաինայի զարգացումները։
Վարչապետը ևս մեկ անգամ ողջունել է խորհրդի որոշումը, ըստ որի՝ Եվրահանձնաժողովին խնդրել են ուսումնասիրել Վրաստանի, Մոլդովայի և Ուկրաինայի կողմից ԵՄ անդամակցության հայտերը։
Կառավարության ղեկավարը նշել է, որ այս գործընթացում Վրաստանին աջակցելու համար վճռորոշ է Ֆրանսիայի դերը՝ որպես Եվրամիության խորհրդում նախագահող երկիր։
Հանդիպման ընթացքում ասվել է, որ Վրաստանը կշարունակի քաղաքական աջակցությունն Ուկրաինային, ինչպես նաև մարդասիրական օգնությունը, որն ուղարկվել է ուկրաինացի ժողովրդին վարչապետի որոշմամբ։ Հանդիպմանը մասնակցել են կառավարության վարչակազմի ղեկավար Իլիա Դարչիաշվիլին և Վրաստանում Ֆրանսիայի Հանրապետության փոխդեսպան Էրիկ Տոսատը։
Տեղեկությունը տարածում է վարչապետի մամուլի ծառայությունը։