Իրակլի Ղարիբաշվիլին հանդիպել է Վրաստանում Արաբական Միացյալ Էմիրությունների դեսպանի հետ
Իրակլի Ղարիբաշվիլին հանդիպել է Վրաստանում Արաբական Միացյալ Էմիրությունների դեսպանի հետ

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին հանդիպել է Վրաստանում Արաբական Միացյալ Էմիրությունների դեսպան Ահմեդ Իբրահիմ Ահմեդ Թահեր Ալ Նուայիմիի հետ։

Ներածական հանդիպմանն անդրադարձ է եղել երկու երկրների հարաբերություններին և հետագա համագործակցության հեռանկարներին։ Կառավարության ղեկավարը շնորհավորել է դիվանագետին Վրաստանում դեսպան նշանակվելու կապակցությամբ և հաջողություններ մաղթել հետագա աշխատանքում։

Ընդգծվել է, որ Վրաստանի վարչապետի այցը Արաբական Միացյալ Էմիրություններ լրացուցիչ քայլ էր երկրների միջև բարեկամության և գործընկերության ամրապնդման ուղղությամբ։ Վարչապետը շնորհակալություն է հայտնել դեսպանին Արաբական Միացյալ Էմիրություններ կատարած այցի ընթացքում Արաբական Միացյալ Էմիրությունների կառավարության կողմից ցուցաբերած հյուրընկալության և ջերմ ընդունելության համար։

Ընդգծվել է երկրների միջև բարեկամությունն ու սերտ գործընկերությունը։ Արտահայտվել է տարբեր ոլորտներում առկա համագործակցությունն էլ ավելի խորացնելու պատրաստակամություն։

Տեղեկությունը տարածում է կառավարության աշխատակազմի լրատվական ծառայությունը։