Իրակլի Ղարիբաշվիլին հանդիպել է Վրաստանում ԱՄՀ առաքելության ղեկավարի հետ
Իրակլի Ղարիբաշվիլին հանդիպել է Վրաստանում ԱՄՀ առաքելության ղեկավարի հետ

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին հանդիպել է Վրաստանում Արժույթի միջազգային հիմնադրամի առաքելության ղեկավար Ջեյմս Ջոնի հետ։

Վարչապետի մամուլի ծառայությունից հայտնում են, որ հանդիպմանը քննարկվել է Վրաստանում Արժույթի միջազգային հիմնադրամի գործունեությանը։

Ընդգծվել է, որ Արժույթի միջազգային հիմնադրամի ընթացիկ ծրագիրը՝ տարածաշրջանում առկա մարտահրավերների լույսի ներքո, մեծ նշանակություն ունի։

Կառավարության ղեկավարը շնորհակալություն է հայտնել Ջեյմս Ջոնին՝ Վրաստանի զարգացման և բարեփոխումների ճանապարհին Արժույթի միջազգային հիմնադրամի ամուր աջակցության համար։ Հանդիպմանը պատրաստակամություն է հայտնվել շարունակել երկրում ընթացող բարեփոխումները։ Ընդգծվել են Վրաստանում տնտեսական աճի միտումները։

Ինչպես նշվեց, ընթացիկ տարվա ինն ամիսներին երկրի տնտեսական աճը կազմել է 10,2 տոկոս։ Նշվել է, որ չնայած այն հանգամանքին, որ գնաճը շարունակում է մնալ կարևորագույն գլոբալ մարտահրավերներից մեկը, Վրաստանում գնաճի նվազման դինամիկա է նկատվում։

Տեղեկությունը տարածում է վարչապետի մամուլի գրասենյակը։