Իրակլի Ղարիբաշվիլին հանդիպել է Ուզբեկստանի նախագահի հետ
Իրակլի Ղարիբաշվիլին հանդիպել է Ուզբեկստանի նախագահի հետ

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի և Ուզբեկստանի նախագահ Շավքաթ Միրզիյոևի հանդիպման ընթացքում քննարկվել են երկու երկրների միջև տրանսպորտի և լոգիստիկայի ոլորտում համագործակցության ներուժը և առևտրատնտեսական ոլորտում համագործակցության ակտիվացման կարևորությունը։ Տեղեկությունը տարածում է կառավարության աշխատակազմի լրատվական ծառայությունը։

Նրանց հաղորդմամբ՝ վարչապետը շնորհակալություն է հայտնել նախագահին ջերմ ընդունելության համար և հարմար պահի նրան հրավիրել Վրաստան։

Կառավարության ղեկավարի խոսքով, Վրաստանը, հաշվի առնելով քաղաքական և տնտեսական սերտ հարաբերությունները, Ուզբեկստանին դիտարկում է ոչ միայն որպես կարևոր և հուսալի գործընկեր, այլ նաև որպես բարեկամ։

Զրույցն անդրադարձել է տնտեսության և տարբեր ոլորտներում երկու երկրների արդյունավետ համագործակցությանը, ընդգծվել երկկողմ ապրանքաշրջանառության դրական դինամիկան։ Արտահայտվել է առկա համագործակցությունն էլ ավելի խորացնելու պատրաստակամություն։ Իրակլի Ղարիբաշվիլին շնորհակալություն է հայտնել Շավքաթ Միրզիոևին Վրաստանի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը ցուցաբերած անսասան աջակցության համար։