Իրակլի Ղարիբաշվիլին հանդիպել է «Վիտոլի» գործադիր տնօրենի հետ
Իրակլի Ղարիբաշվիլին հանդիպել է «Վիտոլի» գործադիր տնօրենի հետ

Վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին հանդիպել է «Վիտոլի» գործադիր տնօրենի հետ։

Վարչապետի մամուլի ծառայությունից հայտնում են, որ կողմերը քննարկել են երկարաժամկետ համագործակցության հեռանկարները։

«Նշվեց Վրաստանի դերը՝ որպես միջազգային նավագնացության ոլորտում հուսալի գործընկեր։«Վիտոլի» ընկերությունը էներգիայի առևտրի աշխարհի խոշորագույն անկախ ընկերությունն է, որը ներդրումներ է կատարում վերականգնվող էներգիայի նախագծերում ամբողջ աշխարհում, այդ թվում՝ ԱՄՆ-ում, Ասիայում և Եվրոպայում:

Այս պահին «Վիտոլի» ընկերությունն ամբողջ աշխարհում բացել է 40 մասնաճյուղ»,- հայտնել են վարչապետի մամուլի ծառայությունում։