Իրակլի Ղարիբաշվիլին հանդիպել է Թուրքիայի Հանրապետության Ազգային մեծ ժողովի նախագահի հետ
Իրակլի Ղարիբաշվիլին հանդիպել է Թուրքիայի Հանրապետության Ազգային մեծ ժողովի նախագահի հետ

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին հանդիպել է Թուրքիայի Հանրապետության Ազգային մեծ ժողովի նախագահ Մուստաֆա Շենթոփի հետ։

Վարչապետի մամուլի ծառայությունից հայտնում են, որ հանդիպմանը քննարկվել է Թուրքիայի և Վրաստանի ռազմավարական գործընկերությունը, որը գտնվում է ամենաբարձր մակարդակի վրա։ Նշվել է, որ այս տարի լրանում է Վրաստանի և Թուրքիայի միջև դիվանագիտական ​​հարաբերությունների վերականգնման 30 տարին, և այդ տարելիցի կապակցությամբ նախատեսվում են մի շարք միջոցառումներ։

«Զրույցի ընթացքում քննարկվել է տնտեսական համագործակցությունը, նշվել է, որ Թուրքիան մնում է Վրաստանի թիվ մեկ առևտրային գործընկերը։ Ընդգծվել է, որ առկա տարածաշրջանային նախագծերը Վրաստանի և Թուրքիայի միջև արդյունավետ ռազմավարական համագործակցության վառ օրինակ են։

Վրաստանի վարչապետը և Թուրքիայի Ազգային մեծ ժողովի նախագահը քննարկել են տարածաշրջանային համագործակցության հարցեր, ինչպես նաև վարչապետի «Խաղաղ հարևանություն» նախաձեռնությունը, որը կարևոր հարթակ կլինի երկխոսության համար և կնպաստի տարածաշրջանային հարաբերությունների կարգավորմանը։

«Հանդիպմանը երկուստեք պատրաստակամություն է արտահայտվել ռազմավարական գործընկերության հետագա ամրապնդման համար, և նշվել է, որ ողջունելի է բարձր մակարդակի այցերի դրական դինամիկան»,- ասվում է վարչապետի մամուլի ծառայության հաղորդագրության մեջ:

Ըստ նրանց՝ Թուրքիայի Ազգային մեծ ժողովի նախագահը վերահաստատել է Թուրքիայի Հանրապետության ամուր աջակցությունը Վրաստանի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը։