Իրակլի Ղարիբաշվիլին հանդիպել է Թուրքիայի դեսպանին
Իրակլի Ղարիբաշվիլին հանդիպել է Թուրքիայի դեսպանին

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին հանդիպել է Վրաստանում Թուրքիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Ֆաթմա Ջերեն Յազգանի հետ:

Վրաստանի վարչապետի մամուլի ծառայության հաղորդմամբ, հանդիպման ընթացքում քննարկվել են Վրաստանի և Թուրքիայի միջև ռազմավարական գործընկերությունը և երկկողմ համագործակցության օրակարգի հիմնական խնդիրները:

Վարչապետը շնորհակալություն է հայտնել դիվանագետին՝ Թուրքիայի ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը Թուրքիայի կողմից սատարելու, ինչպես նաև Վրաստանի եվրատլանտյան կառույցներին ինտեգրվելու համար:

Զրույցի ընթացքում քննարկվել են տնտեսական համագործակցության հարցեր: Նշվեց, որ տարածաշրջանային համատեղ նախագծերը Վրաստանի և Թուրքիայի միջև արդյունավետ ռազմավարական գործընկերության, կայուն զարգացման և հուսալի համագործակցության վառ օրինակ են:

Հանդիպման ընթացքում քննարկվել են Covid-19 համաճարակի առջև ծառացած մարտահրավերները և նշվել, որ այս ոլորտում գործընկերների հետ համագործակցությունը մնում է առաջնային, քանի որ համաշխարհային համաճարակի հաղթահարումը հնարավոր է միայն համատեղ ջանքերով: