Իրակլի Ղարիբաշվիլին հանդիպել է «Tata Power» ընկերության գործադիր տնօրենի հետ
Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին հանդիպել է «Tata Power» ընկերության գործադիր տնօրեն Պրավիր Սինայի հետ։
Վարչապետի մամուլի ծառայությունից հայտնում են, որ կողմերը քննարկել են Վրաստանի էներգետիկայի ոլորտում կատարված և նախատեսվող խոշոր ներդրումները և հետագա համագործակցության հեռանկարները։
«Նշենք, որ «Tata Power»-ը նորվեգական «Clean Energy Invest» ընկերության հետ միասին հանդիսանում է «Adjaristskali Georgia» ընկերության սեփականատերը, որն իր հերթին Վրաստանի էներգետիկայի ոլորտում ամենախոշոր ներդրողն է։ Ընկերությունն իրականացրել է 187 ՄՎտ հզորությամբ Շուախևի ՀԷԿ-երի կասկադի շինարարությունը՝ ավելի քան 550 մլն ԱՄՆ դոլար ընդհանուր ներդրումով։
«Շուախևի ՀԷԿ-ը» ավելացնում է էլեկտրաէներգիայի ներքին արտադրությունը մոտ հինգ տոկոսով, ամրապնդում է երկրի էներգետիկ անվտանգությունը և նպաստում երկրի էներգետիկ անկախությանը։ Ծրագիրը ֆինանսավորվում է երեք խոշոր ֆինանսական հաստատությունների կողմից, ինչպիսիք են Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը (EBRD), Ասիական զարգացման բանկը (ADB) և Համաշխարհային բանկի խմբի անդամ, Միջազգային ֆինանսական կորպորացիայի IFC-ն:
Կառավարության ղեկավարի խոսքով՝ էներգետիկայի ոլորտում իրականացվող լայնածավալ ծրագրերն ապահովում են երկրի էներգետիկ անկախությունն ու էներգետիկ անվտանգությունը, ինչն իր հերթին նպաստում է տնտեսության խթանմանը և նոր աշխատատեղերի ստեղծմանը։
Նշենք, որ «Շուախեւի ՀԷԿ»-ի շինարարության փուլում աշխատել է ավելի քան 1000 մարդ, որոնց մեծ մասը տեղի բնակիչներ են եղել, իսկ շահագործման փուլում աշխատողների թիվը մոտ 100 մարդ է։