Իրակլի Ղարիբաշվիլին հանդիպել է Stena Line-ի գործադիր տնօրենի հետ
Իրակլի Ղարիբաշվիլին հանդիպել է Stena Line-ի գործադիր տնօրենի հետ

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին հանդիպել է աշխարհի խոշորագույն լաստանավային օպերատորներից մեկի՝ Stena Line-ի գործադիր տնօրեն Նիկլաս Մարթենսոնի հետ։

Վարչապետի մամուլի ծառայությունից հայտնում են, որ Իրակլի Ղարիբաշվիլին Նիկլաս Մարտենսոնին տեղեկացրել է Վրաստանում բարենպաստ բիզնես միջավայրի մասին։

Նշվել է, որ Վրաստանի ռազմավարական դիրքը հնարավորություն է տալիս կապելու Եվրոպան, Կասպից տարածաշրջանը, Կենտրոնական Ասիան և Չինաստանը։

Վարչապետի խոսքով՝ Վրաստանը առաջատար դիրք է զբաղեցնում մի շարք ազդեցիկ միջազգային վերլուծական կազմակերպությունների վարկանիշային աղյուսակում։ Կառավարության ղեկավարը Stena Line-ի գործադիր տնօրենին հրավիրել է Վրաստան՝ ծանոթանալու երկրի գործարար միջավայրին։

Շվեդական Stena Line բեռնափոխադրող ընկերությունը աշխարհի խոշորագույն լաստանավային օպերատորներից մեկն է: Ընկերությունը գործում է Դանիայում, Գերմանիայում, Միացյալ Թագավորությունում, Իռլանդիայում, Լատվիայում, Նիդեռլանդներում, Նորվեգիայում, Լեհաստանում և Շվեդիայում: Ընկերության եկամուտը կազմում է 407,5 միլիոն դոլար և շահագործում է 37 նավ եվրոպական ինը երկրների միջև 17 լաստանավային երթուղիներով: