Իրակլի Ղարիբաշվիլին հանդիպել է Սլովենիայի վարչապետ Ռոբերտ Գալոբի հետ
Իրակլի Ղարիբաշվիլին հանդիպել է Սլովենիայի վարչապետ Ռոբերտ Գալոբի հետ

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին Իսպանիայի Թագավորության Գրանադա քաղաքում հանդիպել է Սլովենիայի Հանրապետության վարչապետ Ռոբերտ Գալոբի հետ։

Հանդիպմանը Վրաստանի վարչապետը մանրամասն խոսել է Վրաստանի եվրաինտեգրման հարցի մասին և նշել, որ երկիրն արդեն կատարել է Եվրամիության 12 հանձնարարականների մեծ մասը, գործընթացը շարունակվում է, դեռ կան որոշ հարցեր, որոնք կկատարվեն Եվրոպական միության հանձնարարականների համաձայն։ Իրակլի Ղարիբաշվիլին հանդիպման ժամանակ ասել է, որ Վրաստանն արժանի է թեկնածուի կարգավիճակին։

Կառավարության ղեկավարը հույս է հայտնել Սլովենիայի ամուր քաղաքական աջակցության համար Վրաստանի՝ եվրոպական ընտանիքին միանալու բոլոր փուլերում։

Իրակլի Ղարիբաշվիլին շնորհավորել է Ռոբերտ Գալոբին՝ Սլովենիայի Հանրապետության ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի ոչ մշտական ​​անդամ ընտրվելու կապակցությամբ։

Տեղեկությունը տարածում է Վրաստանի վարչապետի մամուլի գրասենյակը։