Իրակլի Ղարիբաշվիլին հանդիպել է Շվեդիայի վարչապետի հետ
Իրակլի Ղարիբաշվիլին հանդիպել է Շվեդիայի վարչապետի հետ

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին Մադրիդ կատարած այցի շրջանակներում հանդիպել է Շվեդիայի Թագավորության վարչապետ Մագդալենա Անդերսոնի հետ։

Կառավարության մամուլի ծառայությունից հայտնում են, որ քննարկվելիք հարցերի թվում են եղել երկու երկրների միջև գործընկերության դրական դինամիկան և Վրաստանին ԵՄ անդամակցության հեռանկար տրամադրելու Եվրոպական խորհրդի որոշումը։

Իրակլի Ղարիբաշվիլին շնորհակալություն է հայտնել Շվեդիայի Թագավորության վարչապետին՝ Վրաստանի ինքնիշխանությանը, տարածքային ամբողջականությանը, ինչպես նաև ԵՄ ինտեգրման գործընթացին և եվրոպական բարեփոխումների օրակարգին աջակցելու համար։

Պաշտոնական տեղեկատվության համաձայն՝ Իրակլի Ղարիբաշվիլին նշել է, որ Շվեդիան Վրաստանի խոշորագույն միջազգային դոնորներից է և մեծ ներդրում է ունեցել երկրի ժողովրդավարական, ինստիտուցիոնալ արդիականացման և սոցիալ-տնտեսական զարգացման գործում։