Իրակլի Ղարիբաշվիլին հանդիպել է Շեյխ Նահյան Մուբարակ Ալ-Նահայանի հետ
Իրակլի Ղարիբաշվիլին հանդիպել է Շեյխ Նահյան Մուբարակ Ալ-Նահայանի հետ

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին հանդիպել է Արաբական Միացյալ Էմիրությունների հանդուրժողականության և համակեցության նախարար Շեյխ Նահյան Մուբարակ Ալ-Նահայանի հետ։

Վրաստանի վարչապետի մամուլի գրասենյակի հաղորդմամբ՝ շեյխ Նահյան Մուբարակ Ալ-Նահայանը Վրաստանում կատարված ամենախոշոր ներդրումներից մեկի սեփականատերն է։

Հանդիպմանը քննարկված հարցերի թվում են եղել երկու երկրների միջև առկա համագործակցության հիմնական ուղղությունները և ապագա համագործակցության խորացման հեռանկարները։

Վարչապետը նշել է, որ Արաբական Միացյալ Էմիրությունները գրավիչ կոմերցիոն, առևտրային և տեխնոլոգիական կենտրոն է և գնահատելի է նրա աճող միջազգային դիրքավորումը բոլոր ուղղություններով։

Պաշտոնական հանդիպումից հետո շեյխ Նահյան Մուբարաք Ալ-Նահայանը աշխատանքային ընթրիքի է հյուրընկալել Իրակլի Ղարիբաշվիլիին։

Շեյխ Նահյան Մուբարաք Ալ-Նահայանը 150 միլիոն դոլարի ներդրում է կատարել Վրաստանում: