Իրակլի Ղարիբաշվիլին հանդիպել է Շառլ Միշելի հետ
Իրակլի Ղարիբաշվիլին հանդիպել է Շառլ Միշելի հետ

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին հանդիպել է Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ։

Վարչապետի մամուլի ծառայությունից հայտնում են, որ Արաբական Միացյալ Էմիրություններում, Դուբայում կայացած հանդիպմանը կողմերը քննարկել են Վրաստանի եվրաինտեգրման գործընթացը և բարեփոխումների օրակարգը։

Նրանց փոխանցմամբ, ուշադրություն է դարձվել Վրաստանին թեկնածուի կարգավիճակ տալու վերաբերյալ Եվրահանձնաժողովի դրական հանձնարարականին։

Վարչապետը Եվրոպական խորհրդի նախագահին տեղեկացրել է եվրաինտեգրման ճանապարհին Վրաստանի կողմից արդեն իսկ իրականացված բարեփոխումների մասին։

Ինչպես նշել է Իրակլի Ղարիբաշվիլին, Վրաստանը շարունակում է Եվրամիության հանձնարարականների կատարման հաջողությամբ սկսված գործընթացը։

Կառավարության ղեկավարի խոսքով, Վրաստանի ձեռք բերած առաջընթացը հաստատվել է Եվրահանձնաժողովի կողմից, և այժմ մեր երկիրը սպասում է թեկնածուի կարգավիճակ տալու վերաբերյալ Եվրոպական խորհրդի դրական որոշմանը։

Իրակլի Ղարիբաշվիլին շնորհակալություն է հայտնել Շառլ Միշելին՝ ԵՄ հանձնարարականների իրականացման գործընթացում ցուցաբերած օգնության և աջակցության համար: