Իրակլի Ղարիբաշվիլին հանդիպել է «Sanko Holding»-ի ղեկավար խորհրդի նախագահի հետ
Իրակլի Ղարիբաշվիլին հանդիպել է «Sanko Holding»-ի ղեկավար խորհրդի նախագահի հետ

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին հանդիպել է «Սանկո հոլդինգի» խորհրդի ղեավար և պատվավոր նախագահ, Թուրքիայի բորսաների և առևտրի պալատների միության տնօրեն Զեքի Քոնուքօղլուի հետ։

Կառավարության ղեկավարը «Սանկո Հոլդինգի» տնօրենների խորհրդի նախագահի հետ զրուցել է երկրում ստեղծված բարենպաստ բիզնես միջավայրի մասին։

Վարչապետի խոսքով, Վրաստանում հատուկ տնտեսական գոտու ստեղծումը՝ հաշվի առնելով երկրի ռազմավարական դիրքը և առկա բարենպաստ բիզնես միջավայրը, Վրաստանը դարձնում է տնտեսական հանգույց։ Նշվել է, որ կառավարությունն աշխատում է Վրաստանը բազմաֆունկցիոնալ տարածաշրջանային հանգույցի վերածելու ուղղությամբ, և ռազմավարական փաստաթուղթն արդեն մշակված է։

Հանդիպմանը նշվել է, որ Վրաստանը մի շարք ազդեցիկ միջազգային վերլուծական կազմակերպությունների վարկանիշում առաջատար դիրք է զբաղեցնում, և Վրաստանի կառավարության ճիշտ քաղաքականության արդյունքում հետհամաճարակային շրջանում տնտեսությունը սկսել է արագ վերականգնվել։

Կառավարության ղեկավարը նշել է, որ Վրաստանը ազատ առևտրի համաձայնագրեր է ստորագրել Եվրամիության և Չինաստանի, ինչպես նաև տարածաշրջանի երկրների հետ, որոնք Վրաստանին թույլ են տալիս ազատ մուտք գործել բազմաթիվ խոշոր շուկաներ։

«Sanko Holding»-ը թուրքական խոշորագույն ընկերությունն է, որը գործում է 11 տարբեր ոլորտներում։ Ընկերությունը արտադրում է տեքստիլ, շինանյութեր և վերականգնվող էներգիա։ «Sanko Holding»-ի ընկերությունները արտահանում են ավելի քան 100 երկիր և մասնաճյուղեր ունեն աշխարհի շատ երկրներում։

Տեղեկությունը տարածում է Վրաստանի վարչապետի մամուլի ծառայությունը։